Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Լավագույն կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի

ЛАЙФ

Խոյ

Կին-մրցակից։ Օրիորդ Խոյը ուժեղ կին է, և, իհարկե, թույլ տղամարդիկ նրան հարկավոր չեն։ Նրան պետք է ուժեղ տղամարդ, կայուն մարտիկ, որն ունակ է դիմակայել ամենօրյա մինի-աղետներին, քանի որ Խոյի խառնվածքին քչերն են դիմանում։ Այդ իսկ պատճառով երբ Խոյը գտնում է այն տղամարդուն, որը պատրաստ է այդ ամենին դիմանալ, անմիջապես մեղմանում և ամուսնանում է նրա հետ։ Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը՝ ընթանում է թեժ համահավասար պայքար, մարտընչում են երկու Խոյերը։ Ոչ ոք և երբեք չի հաղթի, որովհետև և Խոյ կինը, և նրա  ամուսինը շարունակելու են իշխանության համար պայքարը, միգուցե, մինչ արծաթե հարսանիքը, սակայն, բնականաբար, չեն հանդարտվի։

Ցուլ

Կին- մոտիվատոր։ Օրիորդ Ցուլերը սովորաբար ամուսնանում են գեղեցկադեմ ծույլիկների հետ, որովհետև նրանց սիրելը հաճելի է, նրանց հետ միշտ զվարճալի է։ Սերն, իհարկե, սեր է, սակայն ուտել միշտ էլ ուզում ես։ Իսկ օրիորդ Ցուլը ոչ միայն ուտել է ուզում, այլ նաև մի գեղեցիկ զգեստ։ Եվ տուն։ Եվ մեքենա։ Եվ որ նրան բոլորը նախանձեն։ Դրա համար էլ Ցուլի ձեռքն ընկած ծույլիկը շատ արագ ծանոթանում է Ցուլ կնոջ մոտիվացնող մեթոդների լայն «ընտրանու» հետ։ Ցուլ կինը փայլուն շահարկում է։ Նա արհեստավարժ է իր սադրանքների մեջ։ Բայց ծույլիկը շուտով հաջողակ և հարուստ կդառնա, եթե ողջ մնա իհարկե։

Երկվորյակներ

Նա կին-հայելի է։ Գրեթե առեղծվածային մի երևույթ՝ խորհրդավոր և վտանգավոր։ Կան կանայք, որոնց հետ տղամարդն իրեն հերոս է տեսնում, իսկ կան նաև կանայք, ում հետ տղամարդն իրեն անհաջողակ է զգում։ Կան նաև օրիորդ Երկվորյակներ, և նրանք գիտեն, թե ով է իրենց կողքին՝ ձևացնելն անիմաստ է․ այս կանայք տեսնում են ողջ էությունը։ Հենց այս պատճառով էլ օրիորդ Երկվորյակները ամենաերջանիկ կանայք են, չէ՞ որ ամեն տղամարդ չէ պատրաստ լսել և իմանալ նրա մասին բոլոր գաղտնիքները։

Խեցգետին

Նա իդեալական կին է։ Օրիորդ Խեցգետնին այդքան էլ հեշտ չէ համոզել ամուսնանալ, սակայն եթե հաջողվի, նա իրեն ըստ արժանվույն կդրսևորի։ Նա գեղեցկուհի է, խելացի տնային տնտեսուհի։ Կատարելապես վարում է կենցաղը, դաստիարակում երեխաներին, բարեկամանում է ամուսնու ազգականների հետ։ Միշտ աջակցում է ամուսնուն, միշտ հաճոյանում է նրան, որովհետև ընտանիքը ամենակարևորն է։

Առյուծ

Առյուծը կին-թագուհի է։ Այս կանայք ամուսնանում են միայն նրանց հետ, ովքեր ի վիճակի են ապահովել նրանց մի ամբողջ արքայություն. հենց հիմա․․․անմիջապես։ Դե իսկ հետո ամբողջ կյանքի ընթացքում իր թագուհու համար պիտի նվաճի նոր հողեր և հավատարիմ վասալների բանակը բազմապատկի։ Հենց այս պատճառով էլ Առյուծի հետ ապրելը հարմար է նվաճման հավակնություններ ունեցող տղամարդու համար։ Ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի՝ Առյուծ կինը փայլի, իսկ նիա ամուսինը ապահովի այն ամենն, ինչ անհրաժեշտ է փայլելու համար։

Կույս

Կույսը խելացի կին է։ Շատ խելացի։ Չափազանց խելացի։ Նա հասկանում է ամեն բան և նրան երբեք ոչինչ պետք չէ բացատրել։ Նրա հետ կարելի է խոսել ամեն բանի մասին։ Նա միշտ կլսի և իմաստուն  խորհուրդ կտա։ Նա և սիրեցյալ է, և լավագույն ընկեր։ Այդ պատճառով էլ Կույսերի ամուսինները ընկերներ չեն ունենում։ Եվ այդ խեղճերը նույնիսկ բողոքել չեն կարող, երբ Կույսը խենթանում է։ Չէ՞ որ երբ Կույսը խենթանում է, նա օգտագործում է իր հսկա խելքը, որպեսզի որքան հնարավոր է շատ «ճնշի» ամուսնու նուրբ և փափուկ ուղեղը։ Սակայն հետո ներողություն կխնդրի. իրհարկե, չէ՞ որ նա խելացի կին է։ 

Կշեռք

Կին-փիսիկ։ Հաճելի, հմայիչ, անմիջական, սակայն կենցաղում ոչ այնքան կոփված։ Մյուս կողմից էլ՝ ի՞նչ տուն առանց փիսիկի․ դատարկ, սառը տուն, վատ բնակարան։ Ի դեպ, փիսիկներն այնքան էլ պարզ չեն, որքան թվում է։ Եթե օրիորդ Կշեռքին չսիրել, չփայփայել, ձեռքերին ման չտալ և թույլ չտալ, որպեսզի նա զբաղեցնի ամբողջ մահճակալը, նա կնեղանա և կհեռանա։ Ու անիմաստ է նրան հարցնել, թե ինչ պատահեց։ 

Կարիճ 

Սա կին-կախարդ է։ Իսկական կախարդ, առանց կատակի։ Կկախարդի յուրաքանչյուրին, իսկ հետո համբավ, հարստություն և հաջողություն կկախարդի նրա համար։ Օրիորդ Կարիճի ամուսնուն նախանձում են բոլորը։ Նա աննկարագրելի գեղեցիկ է, սեքսուալ, խելացի է. նա իդեալական կնոջ մարմնավորում է։ Իսկ Կարիճի ամուսինը՝ իդեալական ամուսնու օրինակ․ խելացի է ու խարիզմատիկ, և ընդհանրապես, աներևակայելի լավը․․․ որովհետև ուրիշ տարբերակ չունի։ 

Աղեղնավոր

Աղեղնավոր կինը մարտական ընկերուհի է։ Իսկ ամուսնու հետևում թաքնվում է, որովհետև այնտեղից հարմար է փոխանցել փամփուշտները։ Կարևոր է հասկանալ, որ Աղեղնավորի ամուսնուն միշտ անհրաժեշտ են փամփուշտներ։ Նախ նա պետք է ոչնչացնի մրցակիցներին, որոնց բացարձակ չի հետաքրքրում, որ Աղեղնավոր տիկինն ամուսնացած է, երկրորդն էլ՝ հարկավոր է ինչ-որ կերպ փրկվել ընտանեկան վիճաբանությունների ժամանակ։ Թեև իրականում զայրացած Աղեղնավորին հակամարտելն անիմաստ է։ Նույնիսկ նռնակը չի օգնի։

Այծեղջյուր

Սկզբունքային կին։ Օրիորդ Այծեղջյուրը հստակ պատկերացում ունի ամուսնության մասին, և նա այդ մտքից ոչ մի քայլ չի նահանջի։ Դրա համար էլ Այծեղջյուրները չեն ամուսնանում ում հետ որ պատահի, կամ հիմար սիրահարվածության պատճառով. ոչ։ Նրանք հստակ գիտակցում են, որ ամուսնությունը երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե ամուսինները «այր ու կին՝ մեկ մարմին»սկզբունքով են ապրում։ Ուղղակի խնդիրը այն է, որ Այծեղջյուր կինը մսից ու արյունից չէ, այլ մի կարծր փայտանյութից։ Եվ իր Բուրատինոյին, համոզված եղեք, նա կմշակի մինչ իդեալականին հասցնելը։ Իսկ հետո նրանց ընտանիքում ընդմիշտ խաղաղություն և ներդաշնակություն կտիրի։ 

Ջրհոս 

Ջրհոս՝ Շրյոդինգերի կին․ թվում է, թե կա, բայց միևնույն ժամանակ նա բացակայում է։ Այն իմաստով, որ նրա սառնարանը միշտ դատարկ է, իսկ կերակուրը մնացել միացրած գազօջախի վրա։ Որովհետև Ջրհոսը կարծում է, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատնես այն առօրյա կենցաղային գործերի վրա։ Ընտանեկան կյանքը ուրախություն, զվարճանք և ծիծաղ է։ Այնպես որ Ջրհոս կնոջ հետ երբեք չես ձանձրանա։ Չնայած որ խեղճը հազիվ է հասցնում ուշքի գալ խրախճանքի երկու սեանսների միջև ընկած ժամանակահատվածում։

Ձկներ

Կին- դերասանուհի։ Ամուսինը երբեք չգիտի, թե ինչի մասին է մտածում կինը իրականում, և բնականաբար, գաղափար չունի, թե ինչով է զբաղվել նա ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ այ ինքը՝ ամուսինը, միշտ զբաղմունք ուն։ Նախ նա պետք է գուշակի, թե ով է իրականում իր սիրեցյալը, երկրորդն էլ՝ պետք է լինի ամուր հենարան, վաստակող տղամարդ, լավ սիրեկան և հետաքրքիր զրուցակից։ Որովհետև եթե Ձկնիկին չապահովել, չպաշտպանել,  չզվարճացնել, նա ուղակի կանհետանա։ Դուք կհարցնեք, թե ի՞նչ է անում Ձուկը ընտանիքի համար։ Օ՜, ամենաբարդը՝ նա զարդարում է կենցաղը իր ներկայությամբ, առանց ջանքեր խնայելու, բառի բուն իմաստով․․․

 

Աղբյուրը՝ Диктат

NEWS.am STYLE

Ереван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения США