Ереван, 07.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Օգոստոսի 21-ի աստղագուշակ

ЛАЙФ


Խոյ

Խոյերը հենց առավոտից լի կլինեն էներգիայով: Շատերը ոչ միայն ակտիվություն և վճռականություն կդրսևորեն, այլև պատասխանատվություն, կարգապահություն, ոչ այնքան իրենց շահերից դրդված, որքան հանուն գաղափարի, սկզբունքի գործելու ունակություն: Հարմար օր է նախաձեռնությունների, սպորտով զբաղվելու համար: Առավել ներդաշնակ է օրվա առաջին կեսը: Երեկոյան կարող է աճել գրգռվածությունը, բացասական զգացմունքների պոռթկման հակումը:

Ցուլ

Շատ Ցուլեր այսօր երկընտրանքի առաջ կկանգնեն: Սովոր հարմարավետ դրվածքը կարող է խախտվել, եթե ձեր կողքին գտնվում է ավելի ակտիվ և նախաձեռնող մեկը: Անսպասելի նախաձեռնություն կարող են դրսևորել երեխաները, ընկերները, զուգընկերը: Եթե ցանկանում եք միասին մնալ, ստիպված կլինեն զոհողության գնալ, օրինակ` հրաժարվել հանգիստ ժամանցից` հանուն զվարճանքների, խաղերի, արկածախնդրությունների, եռանդուն աշխատանքի:

Երկվորյակ

Այսօր կշահեն այն Երկվորյակները, որոնք հակված են ակտիվ կենսակերպի, փորձարկումների, արկածների, բարձր արագությունների, եռանդուն համագործակցության: Բացառված չէ, որ ողջ օրն անցկացնեք համախոհների շրջապատում: Օրվա մեկնակետը կարող է լինել տեխնիկայով, էլեկտրոնիկայով, ինչ-որ ռիսկային գործողության կամ ճանաչողական ճանապարհորդության մասնակցելու մեջ հետաքրքրվածությունը:

Խեցգետին

Խեցգետիններին այսօր կարող է սպասվել իրադարձությունների անկանխատեսելի շրջադարձ, նոր նպատակ: Անսպասելի իրավիճակը կարող է ոչ միայն անհանգստություն առաջացնել, այլև հավելյալ ուժեր արթնացնել ձեր մեջ: Ձեր լավատեսությունը կբարձրացնի քրտնաջան աշխատանքի սպասված արդյունքը գնահատելու հնարավորությունը: Ձեզ կարող է պետք գալ ֆիզիկական լավ վիճակ, կազմակերպչական աշխատանքների հմտություն:

Առյուծ

Առյուծներին օգտակար կլինի ամփոփել իրադարձությունների արդյունքները: Լավ տրամադրության, մարտական ոգու բարձրացման օր է: Այս օրը թույլ է տալիս նաև դրականով լցվել ապագայի համար, որպեսզի չթաղվեք առօրյայի մեջ: Ձեզ կարող է հատկանշական լինել գործնականությունը կամ խաղային ազարտը: Նախաձեռնությունները և ակտիվ գործողությունները լավագույն արդյունքը կտան առավոտյան: Չարժե վախենալ անակնկալներից, այդ թվում` տհաճ:

Կույս

Կույսերը կարող են ռիսկի դիմել և հաղթել: Տվյալ մարտավարությունը միակ ելքը կլինի, եթե ձեր առջև դրված կարևոր առաջադրանքն այլ լուծում չունի: Անսպասելի համարձակ քայլ կատարելով` կարող եք բացել ձեր ճանապարհը հետագա գործողությունների համար: Դժվար պահին կարող են օգնության հասնել ընկերները: Ձեզ կարող է պետք գալ նաև նախկինում արած աշխատանքը, գցած հիմքը, ազնիվ ջանքերով կուտակած փորձը: Հնարավոր են տեղաշարժեր գործերում:

Կշեռք

Կշեռքները կարող են առիթ ունենալ ռեժիմը խախտելու, մեկուսացումից ժամանակավորապես դուրս գալու: Հնարավոր է ստիպված լինեք բացառություններ անել հասունացած ծրագրային գործողությունների համար: Իրադարձությունների սկիզբը կարող է դնել գործընկերոջ կամ ընկերոջ նախաձեռնությունը: Վատ պահ չէ համատեղ փորձարկումների, վճռական միջոցների համար` պայմանով, որ կարող եք հույս դնել նրա վրա, ով ձեր կողքին է: Արժե հրաժարվել արկածախնդրություններից:

Կարիճ

Կարիճները կարող են բախվել հանգամանքների կամ տրամադրության կտրուկ փոփոխության հետ: Ընթացիկ գործերը կպահանջեն համարձակություն և օպերատիվություն, ինչպես նաև ինքնատիրապետում, սառնասրտություն, նախաձեռնած քայլերի հետևանքները հաշվարկելու ունակություն: Հնարավոր է անսպասելի հաջող իրադարձություն տեղի ունենա, որը թույլ կտա առաջ շարժվել նոր գործում, լուծել հրատապ խնդիրները:

Աղեղնավոր

Այսօր բախտը կժպտա Աղեղնավորներին: Կարող եք հաղթանակ տոնել ոչ միայն խաղում, այլև լուրջ գործում, որից կախված է ձեր բարեկեցությունը, ինքնագնահատականը, ստեղծագործական կամ կարիերային աճը: Հնարավոր է, որ վերջապես ստանաք արժանի ճանաչում, ապացուցեք ինչ-որ բանի հանդեպ ձեր իրավունքը: Արդյունքը հատկապես հաճելի կլինի, եթե չեք ծուլացել և ձեր նպատակների իրագործման համար քիչ ջանքեր չեք գործադրել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները հնարավորություն ունեն փայլուն կերպով կատարելու գործը, որը սովորաբար քիչ ջանքեր չի պահանջում: Օրը թույլ կտա հաղթահարել վախերը, տրամադրվել դրական արդյունքի և աշխատանքը հաղթական ավարտին հասցնել: Հարմար օր է տանը ձևափոխումներ անելու համար, հատկապես, եթե ցանկանում եք ևս մեկ քայլով մոտենալ մեծ ծրագրի իրականացմանը: Կարևոր է բաց չթողնել պահը և ֆիքսել համապատասխան տրամադրությունը:

Ջրհոս

Այսօր Ջրհոսները լավ մարզավիճակում են: Նախաձեռնողականությունը կհամադրեք զսպվածության և անվտանգության կանոնների պահպանման հետ, այդ իսկ պատճառով` դժվար թե լուրջ սխալներ թույլ տաք, անուղղելի անխոհեմ քայլ կատարեք: Գործունեության համար տարածություն կունենաք, եթե հետաքրքրված եք վտանգավոր սպորտով, կենսակերպի բերումով բախվում եք անսպասելիությունների, ռիսկերի հետ: Գերազանց օր է արկածներ որոնողների համար:

Ձկներ

Օրը լավ է փոփոխությունների պատրաստ Ձկների համար: Հաջող օր է, եթե համաձայն եք գնալ արմատական փոփոխության, նպատակին հասնելու համար անել անսովոր գործողություններ: Հաջողություն են խոստանում առաջընթացին ուղղված ջանքերը: Կարելի է նորից ամրացնել համոզմունքների համակարգը, սկիզբ դնել բյուջեի, ռեժիմի, սովորությունների վերակազմակերպմանը, փոխել հնացած գործիքակազմը, ձանձրացրած մեթոդիկան:

Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»