Սպիտակ, թափանցիկ շապիկով Քիմ Քարդաշյանը՝ մեքսիկական լողափին
ФОТОՔիմ Քարդաշյանը շարունակում է մնալ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: 35-ամյա հեռուստաաստղը այս օրերին իր լողափնյա հանգիստն է վայելում Մեքսիկայում։ Քիմն արդեն երկու օր է կրքոտ սելֆիսեսիաներ է անում՝ սկզբում պարծենալով իր հանրահայտ հետույքով, այնուհետեւ յուղով պատված «կրակոտ» մարմնով։
Երեկ Քիմը երկրպագուներին ցնցեց իր սպիտակ, գայթակղիչ լողազգեստով: Հայուհին դստեր եւ որդու հետ զվարճանում էր լողավազանի մոտ:
Իսկ դրանից հետո Քիմը գնացել է մեքսիկական Պունտա Միտա լողափ եւ ժամանակ անցկացրել ընկերուհիների հետ:
Այս լուսանկարչին նախանձել կարելի է...
Հավանաբար աղջիկները dress code էին սահմանել՝ միայն սպիտակ:
Հիշեցնենք, որ 35-ամյա գեղեցկուհին շքեղ՝ մեքսիկական շնչով ճաշկերույթ էր կազմակերպել իր դիմահարդար Հրուշ Աճեմյանի ծննդյան առթիվ: Ավելին, Քիմը հատուկ Հրուշի համար թվերք էր ցուցադրել:
Աղբյուրը՝ Daily Mail