Թուրքիայում հարսանիքի ժամանակ ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը 50-ի է հասել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ահաբեկչությունը կատարվել է օգոստոսի 20-ին: Մահապարտը գործի էր դրել պայթուցիկ սարքը, երբ մարդկանց մի մեծ խումբ փողոց էր դուրս եկել ՝ տոնակատարությունը այնտեղ շարունակելու: Տասնյակ մարդ վիրավորում էր ստացել: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մահմուտ Թողրուլը ՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ճշգրտել էր, որ հանդիսության մասնակիցները քրդեր էին:
Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



