7 սովորույթ, որոնք կօգնեն խնայել ժամանակը առավոտյան
ФОТОՈրպեսզի ամեն առավոտը սկսվի առանց խուճապի, արժե մի քանի օգտակար սովորույթներ ձեռք բերել, որոնք ձեզ կդարձնեն ավելի կազմակերպված և միշտ պատրաստ դուրս գալու համար: Բացի այդ, նրանք կերկարացնեն ձեր առավոտվա քունը:
1. Պլանավորեք ձեր հագուստը երեկոյան և կախեք զգեստապահարանի մեջ բոլոր անհրաժեշտ իրերը: Չմոռանաք ճշտել հաջորդ օրվա եղանակի տեսությունը:
2. Ընտրեք մեկ հատ պայուսակ չեզոք գույնի, որը կսազի ձեր շորերի մեծամասնության հետ: Բացի այդ կարող եք ընտրել առանձին պայուսակ՝ հանգստյան օրերի համար:
3. Երբեք մի դրեք պատռված գուլպաները և զուգագուլպաները զգեստապահարանի մեջ: Դեն գցեք դրանք և համակերպվեք դրա հետ:
4. Զգեստապահարանում մի պահեք կեղտոտ և ճմռթված շորերը: Լվացեք շորերը միանգամից և արդուկեք զգեստապահարան դնելուց առաջ: Այս դեպքում դուք միշտ կունենաք պատրաստի հագուստ և առավոտյան կարիք չեք ունենա խելքի բերել հագուստը հագնելուց առաջ:
5. Գնեք իրեր, որոնք հեշտությամբ համադրվում են իրար հետ: Ընտրեք որոշակի գունային գամմա աշխատանքային հագուստի համար և ունեցեք բազային հագուստ:
6. Խուսափեք իրերից, որոնք հեշտությամբ կեղտոտվում են և հագուստից, որը չի կարելի լվանալ: Ուղղակի հարցրեք ձեզ արժե՞ն դրանք ձեր ավելորդ ջանքերի և ժամանակի վատմանը:
7. Սեզոնային հագուստը պահեք առանձին: Առանձնացրեք և պահեք ձմեռային հագուստը, իսկ զգեստապահարանում թողեք միան այն իրերը, որոնք ներկա պահին եք հագնելու:
Աղբյուր` LADYNEWS.am