Մոսկվայում բանկ են թալանել` գողանալով 21 միլիոն ռուբլի
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի հյուսիս-արևելքում ատրճանակով զինված անհայտ անձը բանկ է թալանել` գողանալով 21 միլիոն ռուբլի:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 20-ի մոտավորապես ժամը 19:00-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող բանկի պահակն ահազանգել է զինված հարձակման մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ անհայտ անձը նշված բանկի տարածք է մուտք գործել ժամը 18:45-ին, ատրճանակի նման առարկայով սպառնալով կապկպել է հիմնարկի աշխատակիցներին, բացել սեյֆը, մոտ 21 միլիոն ռուբլի վերցրել և անհետացել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես նշել է իրավապահ մարմինների աղբյուրը, թալանվել է Home Credit բանկը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



