Իրաքում 36 դատապարտյալի են մահապատժի ենթարկել
МЕЖДУНАРОДНОЕԻրաքում 36 մարդու են կախել, որոնք դատապարտված են եղել 2014-ին «Քեմփ Սփիչեր» նախկին ամերիկյան ռազմաբազայում 1700 նորակոչիկների սպանության համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն` զինվորների զանգվածային սպանությունը Թիքրիտի մոտակայքում գտնվող ռազմաբազայում իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
2014-ին իսլամիստները հրապարակել էին կոտորածի լուսանկարներն ու տեսագրությունը: Մեկ տարի անց գտնվել էր նաև զանգվածային գերեզմանը:
36 դատապարտյալների մահապատիժն իրականացվել է այսօր առավոտյան` Նասիրիա քաղաքի բանտում: Բոլոր մահապատժի ենթարկվածները Իրաքի քաղաքացիներ են եղել:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



