Լեոնարդո դի Կապրիոն եւ Նինա Ագդալը ավտովթարի են ենթարկվել
ЛАЙФՇաբաթ երեկոն այնքան էլ բարի չի եղել Լեոնարդո դի Կապրիոյի եւ նրա ընկերուհու՝ մոդել Նինա Ագդալի համար։ Բրիտանական Daily Mail-ը, վկայակոչելով PageSix.com-ին, հայտնում է, որ զույգը ավտովթարի է ենթարկվել Հեմփթոնսում (Նյու Յորք)։ Բարեբախտաբար 41-ամյա դերասանն ու 24-ամյա մոդելը չեն տուժել։

Ըստ ականատեսների՝ Լեոն եղել է ընկերոջ Mini Cooper-ով։ Պատահարից հետո օսկարակիր դերասանն անմիջապես դուրս է եկել մեքենայից՝ համոզվելու, որ ոչ ոք չի տուժել եւ բոլորի հետ ամեն ինչ կարգին է։

Նշենք, որ վթարից ժամեր առաջ դանիացի գեղեցկուհին սոցցաներում հրապարակել էր նոր լուսանկար, որում ցուցադրում էր ոտքերը։ Բայց երկրպագուներն ուշադրություն էին դարձրել նրա սպորտային կոշիկներին, որոնք մեծ են եղել Նինայի հագին։ Օգտատերերը սկսել են կասկածել, որ դրանք Լեոյինն են։
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



