24 բան, որ պետք է անել հիմա՝ ապագայում չափսոսալու համար
ФОТОԵրիտասարդությունն ամենահագեցած և վառ պահերով լի տարիքն է: Եթե սեր, ապա հավերժական, իսկ եթե ճանապարհորդություն, ուրեմն մինչև աշխարհի ծայրը: Սակայն որոշները կասկածում են, համարձակություն չեն ունենում և ասում են, որ ամեն ինչ դեռ առջևում է. «Ես դեռ կերգեմ, կպարեմ, կհրավիրեմ այդ աղջկան պարելու կամ կժպտամ այդ տղային, կգնամ Հնդկաստան կամ կսովորեմ այդ լեզուն...»: Սակայն չպետք է մոռանալ, որ ժամանակը չի դանդաղեցնում իր քայլերը: Ավելին՝ այն սլանում է:
Ուստի այսօր մենք ձեզ կներկայացնենք արկածների և կարևոր գործերի մի ողջ ցուցակ, որոնք դուք անպայման պետք է իրականացնեք մինչև իմաստուն ծերության հասնելը:
-
Լուսաբացը դիմավորեք մի յուրահատուկ վայրում
-
Ճանապարհորդության գնացեք
-
Ժամանակ գտեք փոքրիկների համար
-
Սերֆինգի թեո՞րիան... ես այն իմ սեփական փորձով գիտեմ:
-
Հաղթահարեք ձեր վախերը
-
Անտարբեր մի անցեք այն մարդկանց կողքով, ովքեր ձեր կարիքն ունեն:
-
Իրականացրեք ձեր ամենաանհավատալի ծրագիրը:
-
Ցանկացած իրավիճակում ժամանակ գտեք ուսման համար:
-
Մրցակցեք, որպեսզի հասնեք ավելիին:
-
Խորհուրդ հարցրեք գործի վարպետներից:
-
Ընկերների հետ մասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
-
Իրականացրեք ձեր մանկության երազանքը:
-
Պարեք անծանոթ քաղաքի անձրևոտ փողոցներում:
-
Ձեր մեջ քաջություն գտեք ցույց տալու ձեր իսկական եսը:
-
Պայքարեք ձեր սիրո համար:
-
Մեր մոլորակը մաքրելիս մի անհանգստացեք կեղտոտվելու մասին:
-
Հրաժարվեք գոնե մեկ վատ սովորությունից:
-
Ցույց տվեք ձեր ստեղծարար միտքը:
-
Ընկերներով հավաքվեք խարույկի շուրջ՝ առանց որևէ բջջային հեռախոսի:
-
Խորհուրդ հարցրեք ձեր տատիկից:
-
Ուսումնասիրեք բնական երևույթները ոչ միայն հեռուստացույցով, այլ նաև իրականում:
-
Մի կողմ դրեք կասկածները և զբաղվեք պարով:
-
Մի անհանգստացեք պատասխանատվությունից:
-
Հիշե՛ք, որ աշխարհը բաց է ձեր առջև:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: