Երգչուհի Արմինկան ծննդյան տարդեարձը կտոնի Նահանգներում (լուսանկարներ)
ФОТОLife.tert.am-ը գրում է.
Այսօր երգչուհի Արմինկայի ծննդյան 43-րդ տարեդարձն է: 1998 թվականից երգչուհին հանդես է գալիս «Արմինկա» բեմական անունով: Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Թողարկել է 4 ձայնասկավառակ: Եղել է «Հայուհիներ» նախագծի երաժշտական պրոդյուսերը։ Հայաստանում և արտերկրում ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:
Չնայած այն փաստին, որ վերջին շրջանում Արմինկան թողել է երգչուհու իր կարիերան, սակայն շարունակում է գործունեությունը հայկական էստրադայում, որպես մոդելավորող-դիզայներ՝ հոգուստներ մոդելավորելով մի շարք երգչուհիների և դերասանուհիների համար: Ամռան սկզբին Արմինկան բացեց նորաձևության իր կենտրոնը և այսուհետ հանդես է գալիս Clothing Line By Arminka սեփական բրենդով:
Երգչուհու հետ կապ հաստատել չհաջողվեց՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է մտադիր տոնել ծննդյան տարեդարձը, քանի որ այս օրերին վերջինս իր հանգիստն է վայելում Ամերիկայում: Արմինկան պարբերաբար լուսանկարներ է հրապարակում հանգստից, որն էլ ներկայացնում ենք ստորև.