Անբիծ կոշիկներ ունենալու 7 գաղտնիքներ
ФОТОՁեր կոշիկների համար մեկ թշնամին ճանապարհների փոշին և կեղտն են: Եվ եթե ցանկանում եք, որ ձեր կոշիկները ձեզ երկար ծառայեն, պետք է դրանք լավ մաքրել:
Բարեբախտաբար, դուք կոշիկները մաքրելու համար շատ գումար ծախսելու կարիք չունեք: Ուղղակի հետևեք այս պարզ խորհուրդներին և միշտ մաքուր և խնամված կոշիկներ ունեցեք:
-
Օգտագործեք ֆեն
Կոշիկներն ուղղելու և ձեր ոտքերի չափին հարմար դարձնելու համար պետք է անել հետևյալը. հաստ գուլպաներով հագեք կոշիկները և մոտ 10 սմ հեռավորության վրա 30 վայրկյան պահեք միացրած ֆենը կոշիկի վրա: Ապա անջատեք այն և քայլեք այդ կոշիկներով մինչև դրանց՝ տաքությունից զովանալը:
-
Թավշյա թաշկինակը կմաքրի լաքապատ կոշիկները
Կոշիկները լվալուց հետո թավշյա կտորով մաքրեք դրանք: Եթե այսպես անեք ամեն օր, ապա ոչ ոք չի էլ կասկածի, որ դուք հին կոշիկներ եք կրում:
-
Եթե ձեր զամշյա կոշիկի վրա հետքեր եք նկատում, ապա դրանց վրա տալկ կամ օսլա ավելացրեք: Այս նյութերը կկլանեն կեղտը և 4-5 ժամ հետո կարող եք խոզանակով մաքրել կոշիկները և մոռանալ կեղտաբծերի մասին: Շագանակագույն կոշիկների դեպքում կարող եք նույն ձևով օգտագործել սուրճը:
-
Սպիտակեցրեք կոշկատակերը
Գաղտնիք չէ, որ սովորական ատամի մածուկը շատ արդյունավետ է կոշկատակերին իրենց սպիտակ գույնը վերադարձնելու համար: Ուղղակի խոզանակով մի փոքր տրորեք կոշիկը, սակայն հիշեք որ մածուկը պետք է սպիտակ գույնի լինի և չպետք է պարունակի ոչ մի գունային նյութ:
-
Չորացրեք թաց կոշիկները
Բնական կաշվից կոշիկները կարող են չորացվել թերթով կամ սոդայով: Ուղղակի կոշիկի մեջ խցկեք թղթերի խցերը, ապա կոշիկները նույնպես փաթաթեք թղթով: Մի քանի ժամ անց կարող եք հանել թղթերը: Հիշե՛ք՝ թղթերը իրենց վրա շատ թանաք չպետք է ունենան:
-
Գոլորշին կթարմացնի զամշյա կոշիկները
Զամշը կոշտանում է, երբ թրջվում է կամ տաքանում է: Ձեր զամշյա կոշիկներին երկար կյանք տալու համար ուգտագործեք գոլորշին, որպեսզի թարմացնեք ձեր կոշիկները: Դուք դա կարող եք անել ձեր արդուկի գոլորշիացման ֆունկցիան օգտագործելով՝ առանց արդուկը կոշիկին մոտեցնելու: Ուղղակի պետք է մի փոքր գոլորշի տարածել կոշիկի մակերևույթի վրա:
-
Ջրակայուն դարձրեք ձեր կոշիկները
Կոշիկները թրջվելուց պաշտպանելու համար դրանց վրա մի քանի անգամ կտավատի յուղ քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: