Ադրբեջանում 17-ամյա որդին գնդակահարել է հորը
ОБЩЕСТВОԱդրբեջանի Յարդըմլըի շրջանի Ալար գյուղում 17-ամյա Գաչայ Շահվերենովը որսորդական հրացանով գնդակահարել է իր հարազատ հորը` 44-ամյա Նադիր Շահվերենովին:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը` նշելով, որ տղամարդը ստացած վերքերից տեղում մահացել է:
Նախնական տեղեկություններով` սպանությունը կատարվել է ընտանեկան վիճաբանության հողի վրա:
Փաստի առնչությամբ Յարդըմլըի դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 2, հարազատների միմյանց սպանության 36, ամուսինների միմյանց սպանության 30, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



