Շոգի պատճառով Մոսկվայում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարվել
ОБЩЕСТВОՇոգի եւ հրդեհների ծագման սպառնալիքի կապակցությամբ օգոստոսի 23-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի Հիդրոմետ կենտրոնը:
«Նարնջագույն մակարդակը նշանակում Է, որ եղանակը վտանգավոր Է: Առկա Է տարերային աղետների, վնասների պատճառման հավանականություն»,-ճշտել են օդերեւութաբանական ծառայությունում: Նման նախազգուշացում Է գործում նաեւ Օրյոլի, Տուլայի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի եւ Ռուսաստանի կենտրոնական մասի այլ մարզերում:
Օդերեւութաբանների տվյալներով՝ այսօր, ինչպես սպասվում Է, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կհասնի 31 աստիճանի, իսկ մարզում՝ 32 աստիճանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



