Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Երևի էլի թուրքեր կան, որ պապաս չի գալիս, երբ բոլոր թուրքերը մեռնեն, պապաս կգա»

ЛАЙФ

168.am-ը գրում է.«Արցախում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանը երկու որդի ունի: Նրա ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Ապագա համայնքում: Հովսեփն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, վերջին շրջանում ծառայում էր Մատաղիսում: Դեռ փոքր տարիքից ցանկացել է զինծառայող դառնալ ու իրականացրել է իր ցանկությունը:

«Հայաստանի դարպասները Ղարաբաղն է, ես Ղարաբաղին եմ պետք»

Որդու մանկության տարիները հիշելով՝ մայրը՝ տիկին Մարգարիտան, ասում է՝ Հովսեփն աշխույժ էր, ճարպիկ, վճռական, հայրենասեր: Դպրոցում լավ է սովորել, շատ սիրել է պատմություն առարկան: «Իմանալով, որ սասունցի է, ուզում էր իմանալ իր պապերի մասին: Երբ 2-րդ դասարանում ուսուցչուհին շարադրություն էր հանձնարարել, Հովսեփը գրել է՝ զինվոր եմ դառնալու: Փոքր տարիքից էլ շատ էր սիրում: Այն ժամանակ մեր բանակը դեռ չէր կարգավորվել, բայց նա մտածում էր բանակի և հայրենիքի մասին: 8-րդ դասարանում վճռականորեն ասաց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ է ընդունվելու և սպա է դառնալու:

Hovsep (12)

Մտածեցի՝ դեռ երեխա է, կփոխվի, իսկ հայրը բարկացավ՝ ասելով, որ զինվորականի կյանքը դժվար է: Հետո, երբ ավարտեց 10-րդ դասարանը, իր մտադրությունը չփոխեց և գործերը տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ինչի համար հայրը շատ էր դժգոհում, չէր ցանկանում: Ասացի՝ տղա՛ս, հայրդ դեմ է, ասաց՝ մա՛մ, հայրս ցանկանա թե ոչ, ես սովորելու եմ, միայն խնդրում եմ՝ համոզի՛ր: Ծնողները պիտի ստորագրեին դիմումը: Հայրը մեկ ամիս չստորագրեց: Հովսեփն ասաց՝ մա՛մ, խնդրում եմ ՝ ասա, թող ստորագրի: Ես ամուսնուս համոզեցի, ասացի՝ եթե ցանկանում է, թող սովորի: Ամուսինս, արցունքն աչքերին, ստորագրեց»,- ասում է Հովսեփի մայրը՝ նշելով, որ որդին բարձր գնահատականներով է ընդունվել ռազմական ինստիտուտ, հետո նաև շատ լավ սովորել է: Ավարտելուց հետո ծառայության է նշանակվել Ստեփանակերտում, աշխատել է այնտեղ, Նոյեմբերյանում ծառայելու հրավեր է ստացել, սակայն չի ցանկացել տեղափոխվել.

Hovsep (4)

«Երբ հարցրի՝ տղա՛ս, ուզո՞ւմ ես Նոյեմբերյան գնալ, ասաց՝ մա՛մ, Հայաստանի դարպասները Ղարաբաղն է, ես Ղարաբաղին եմ պետք, Նոյեմբերյանում ավելի հանգիստ է: Մնաց Ստեփանակերտում: Եվս մեկ տարի Ստեփանակերտում աշխատելով՝ դիմում ներկայացրեց Մատաղիս՝ առաջնագիծ գնալու համար: Մեծ որդիս Եղնիկներում էր ծառայել: Ես գիտեի, թե Մատաղիսի զորամասն ինչ վտանգավոր դիրքեր ունի. դիրքերը թուրքերին մոտ էին: Խնդրեցի, աղաչեցի, որ չգնար: Ասաց՝ մա՛մ, միևնույն է՝ ես գնալու եմ: Գնաց Մատաղիս»:

Հովսեփը երկու որդի ունի՝ 4-ամյա Գեղամն ու 3-ամյա Էրիկը: ...

Հովսեփի մայրն ասում է՝ Հովսեփը շատ լավ էր վերաբերվում իր զինվորներին, բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք էր ցուցաբերում: «Ցավում էր ամեն հայի հետ, որ երկրից հեռանում էր: Ասում էր՝ սա է մեր հողը, մեր երկիրը: Երբ ասում էի՝ տղա՛ ջան, նրանք էլ իրենց պատճառներն ունեն, գնում են, որ լավ ապրեն, ասում էր՝ եթե բոլորը գնան, մեր հողը սինու վրա ազերիների՞ն, թուրքերի՞ն ենք մատուցելու, ո՞վ է պահելու այս հողը: Շատ հայրենասեր էր: Կարող էր հեռանալ երկրից, բայց չգնաց, ասաց՝ ես ուրիշի տանը չեմ կարող մնալ: Ես իմ տանն եմ հանգիստ, սա իմ հողն է, իմ հայրենիքը»,- ասում է Հովսեփի մայրը:...

Հովսեփը շատ էր սիրում իր երկու որդիներին, շատ ուշադիր էր նրանց նկատմամբ. «Մեծ թոռնիկս՝ Գեղամիկը, շատ հարցեր էր տալիս, ասում էր՝ երբ պապաս թուրքերին սպանի, կգա, դեռ թուրքեր կան: Իսկ երբ չէր զանգում, շատ էր անհանգստանում, ասում էր՝ հեռախոսի մարտկոցը երևի նստել է, որ պապաս չի կարողանում զանգել, մա՛մ, դու փորձի՛ր: Հենց հորեղբորը զանգում էին, գոռում էր՝ պապա՞ս է: Ինձ թվում է՝ հիմա ամեն ինչ հասկացել է: Հարցեր չի տալիս, ասում է՝ տատի՛կ, մի՛ լացիր, հերի՛ք է լացես: Փոքրը չի հասկացել, անընդhատ ասում է՝ ես պապայիս կարոտել եմ, պապայիս եմ ուզում: Նախորդ օրը հարցրեց՝ Գեղամի՛կ, պապաս ո՞ւր է, պապան ինչո՞ւ չի գալիս, ե՞րբ է գալու: Գեղամիկը եղբորը չպատասխանեց: Էրիկն ասաց՝ երևի էլի թուրքեր կան, որ պապաս չի գալիս, երբ բոլոր թուրքերը մեռնեն, պապաս կգա»:

Մանրամասներն՝ այստեղ։

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”