Լավրով. Ռուսաստանը 2013-ին կանխել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածը
МЕЖДУНАРОДНОЕ2013-ին Ռուսաստանը կանխել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածը, որի հետևանքները կործանարար կլինեին: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Մոսկվան համոզել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել քիմիական զենքից: «Սարսափելի է պատկերացնել, թե ուր կհայտնվեին հիմա ոչ միայն հակահրթիռային զենիթային համալիրները ու մյուս «սովորական» սպառազինումները, այլև այդ զանգվածային ոչնչացման զենքի պաշարները»,- նկատել է Սերգեյ Լավրովը: Մյուս կողմից էլ,ըստ նախարարի, ոչ ոք չգիտի, թե որ ահաբեկչական խմբավորումների ձեռքին են հայտնվել հակահրթիռային զենիթային համալիրները, որոնք առևանգվել էին Լիբիայի ռազմական պահուստներից ու թե ահաբեկչական խմբավորումները հաջորդ անգամ երբ կկիրառեն այդ զենքը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



