Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Գրկախառնման տեսակներ, որոնք բացահայտում են հարաբերությունները

ФОТО
  1. Պաշտպան

Պաշտպանի գրկախառնությունը ամբողջովին ապահովության զգացում է տալիս: Երբ մեկը հետևից գրկում է և իր ձեռքերը փաթաթում իր դիմացինի իրանին, այդպես նա կայունություն է տալիս և պաշտպանի դեր է տանում: Այս դիրքը խոսում է այն մասին, որ այս հարաբերությունները կառուցված են վստահության վրա և զույգը միշտ հոգ է տանում միմյանց մասին: «Ձեզ հետևից գրկելով՝ նա կարծես փորձում է պատսպարել ձեզ,» - գրում է Փաթի Վուդը:

  1. Նուրբ հպումներ մեջքին

Մեջքը գրկելով և թեթև հպվելով գրկախառնությունը խոսում է վստահության մասին: Այն մարդիկ ովքեր թեթև հպվում կամ ձեռքը նրբորեն քսում են դիմացինի մեջքին, հիշեցնում են միմյանց, թե ինչքան կարևոր են նրանք իրենց կյանքում: Այդ դիրքը խոսում է միմյանց հանդեպ բաց լինելու մասին: «Մեջքը մարմնի շատ խոցելի հատված է: Դուք չեք կարող տեսնել ձեր մեջքը, ուստի եթե մեկը դիպչում է ձեր մեջքին, դուք ցնցվում եք,» - գրում է Վուդը: Ուստի այսպիսի գրկախառնությամբ դուք հարմարավետություն եք տալիս ձեր դիմացինին:

  1. Թեթև հարված մեջքին
    Մեջքին թեթև հարվածը խոսում է ընկերության մասին: Գրեթե բոլորն էլ գրկախառնվելիս թեթև հարվածում են դիմացինի մեջքը՝ որպես հարմարավետության նշան: Այսպիսի գրկախառնություններում չկա մտերմության նշան: Սա չի խոսում սիրային հարաբերությունների կամ մոտ լինելու մասին: Սա ավելի շատ այնպիսի հարաբերություն է, որը զարգացում չունի: «Հենց այսպես են տղամարդիկ գրկում իրենց ընկերներին. Սա ամենևին էլ ռոմանտիկ չէ,» - գրում է բժիշկ Քրիստոֆեր Բլազինան: Նա նաև ասում է. «Եթե տղամարդը ձեզ այնսպես է գրկում, ուրեմն ձեր հարաբերությունները զարգացում չեն ունենա:»

  2. Դանդաղ պար

Դանդաղ պարն ամբողջովին սիրային հարաբերությունների և ռոմանտիզմի մասին է: Զուգընկերը իր ձեռքերը փաթաում է իր սիրելիի իրանի շուրջ, մինչ նա իր ձեռքերը դնում է զուգընկերոջ պարանոցին և սկսվում է դանդաղ և ռոմանտիկ պարը: Այս գրկախառնումը հատուկ է երիտասարդ սիրահարներին և սիրո մեջ «սկսնակներին»:

  1. Հասնել-գրկելը
    Այս գրկախառնումը խոսում է զույգի հոգատար լինելու մասին: Նրանք միշտ միմյանց օգնում են դժվար պահերին: Զուգընկերն իր ձեռքը դնում է իր սիրելիի ուսին և ստեղծում է կարծես կես-գրկախառնություն: Այս գրկախառնությունը խոսում է երկուսի անբաժան լինելու մասին, սակայն ոչ սիրային կապի: Դո Զանտամատան ասում է. «Լավ ընկերներն օգնում են ձեզ գտնել այն կարևոր բաները, երբ դուք կորցնում եք դրանք...ձեր ժպիտը, ձեր հույսը և ձեր քաջությունը:» Այսպես գրկելով՝ դուք ձեզ ֆիզիկապես միացնում եք այնքան, որքան, որ էմոցիոնալ առումով եք կապված:

  2. Փակուղի

Փակուղին շատ ամուր գրկախառնումն է, որը կարծես խոսում է կորցնելու վախի մասին: Այսպիսի գրկախառնությամբ երկուսն էլ միացնում են միմյանց այնքան ուժեղ, որքան կարող են: Այս դիրքով կարծես գրկախառնվողները ցույց են տալիս, որ նրանք երբեք թույլ չենք տա նրանց հեռանալ իրենց կյանքից:

  1. Թռիչքով գրկախառնությունը
    Թռիչքով գրկախառնությունը խոսում է կրքի մասին: Ցատկելով սիրելիի գիրկը՝ դուք ցույց եք տալիս ձեր խորը կապվածությունը և անվերջ կիրքը:

  2. Լոնդոնի կամուրջ
    Լոնդոնի կամուրջ գրկախառնություն նշանակում է ինչքան հնարավոր է հեռու մնալ: Գրկախառնվողները միմյանց գրկում են մարմնի վերևի հատվածով, իսկ ներքևի հատվածը հեռու են պահում: Այս գևկախառնությունը ցույց է տալիս երկուսի անհամաձայնության և սառը հարաբերությունների մասին: Այսպիսի գրկախառնությամբ դուք ցույց եք տալիս, որ երկուսդ էլ ցանկություն չունեք մտերմանալու:

  3. Աչքերով կապ

Աչքերով գրկախառնումը խոսում է հոգիների խորը կապի մասին: Անկախ նրանից, թե ինչպիսի գրկախառնություն է, աչքերը միմյանց վրա պահելը շատ կարևոր է: Այս դիրքը մեծ սիրո և անձնական կապի մասին է խոսում: Այսպես մարդիկ տեսնում են միմյանց մինչև հոգու խորքը: Այսպիսի հարաբերությունները գրեթե անհնար է կոտրել:

  1. Արձանի գրկախառնություն
    Արձանի գրկախառնումը խոսում է միակողմանի հարաբերությունների մասին: Այսպիսի գրկախառնության ժամանակ մեկը մյուսին շատ ամուր է գրկում, մինչ ընդունողը ուղղակի արձանի նման կանգնում է: Այս դիրքը խոսում է անհավասարակշիռ հարաբերությունների մասին: Եվ սա ամենևին չի կարող համարվել ընկերության նշան, քանի որ չկա փոխադարձ ոչ մի պատասխան:

  2. Գրպանի գրկախառնություն
    Գրպանի գրկախառնությունը խոսում է հարմարավետության և հանգստի մասին: Այսպիսի գրկախառնության ժամանակ երկուսն էլ միմյանց ձեռքերը դնում են մյուսի գրպանների մեջ: Այսպիսի հարաբերությունների ժամանակ դուք կարիք չունեք ձեր զուգընկերոջը որևէ բան ապացուցելու. դուք հանգիստ եք և ձեզ մոտ ամեն ինչ հաջողված է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:

 

Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии