Էմբեր Հերդին և Կարա Դելևինին թույլ չեն տվել մտնել գիշերային ակումբ
ФОТОԿարա Դելևինը և Մարգո Ռոբբին ցանկանում էին օգնել իրենց ընկերուհի Էմբեր Հերդին տոնել իր ապահարզանը Ջոնի Դեփից լոնդոնյան գիշերային ակումբներում:
Սակայն ուրբաթ օրը Կարայի և նրա՝ գիշերային ակումբում զվարճանալու պլանները ձախողվեցին, քանի որ նրանց թույլ չտվեցին ներս մտնել:
SophistiCats կոչվող գիշերային ակումբի տնօրենն ասում է. «Մենք սիրով ընդունում ենք բոլորին, եթե իհարկե նրանք հարգալից են, սակայն Կարան և իր ընկերուհին ոչ պատշաճ պահվածք ցույց տվեցին, ինչը հարիր չէ մեր հաճախորդներին:»
Կարան չէր ցանկանում վճարել մուտքի համար պարտադիր 27$-ը: Ողջ ընթացքում Կարան ասում էր. «Դուք գիտե՞ք, թե ես ով եմ: Ես Կարա Դելևինն եմ: Իսկա սա իմ ընկեր Էմբերն է, ով նոր է բաժանվել»:
Տնօրենն ասում է, որ Կարան անընդմեջ կրկնում էր, թե ինչ հայտնի են ինքն ու իր ընկերուհին, սակայն ակումբի անձնակազմի հայտնիությամբ զարմացնել ամենևին էլ հնարավոր չէ, քանի որ այդ հայտնի ակումբ գալիս են բազմաթիվ հայտնի մարդիկ, և նրանք, ի տարբերություն Կարայի և Էմբերի, վճարում են մուտքի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: