7 նշան, որ կինը սիրահարվել է...
ЛАЙФՍերը այնպիսի զգացմունք է, որ ո՛չ տարիք և ո՛չ էլ ժամանակ է հարցնում: Յուրաքանչյուրս էլ մի օր սկսում ենք համակրել, սիրահարվել ինչ-որ մեկի: Սակայն շատերը, հատկապես, աղջիկները, երբ սիրահարվում են չեն արտահայտում իրենց զգացմունքները՝ ասելով, որ իրենք սիրահարված չեն: Սակայն պետք չէ ինքներդ ձեզ խաբել, քանի որ երբ աղջիկը սիրահարվում է սկսում է իր պահվածքով մատնել իրեն: Ահա աղջիկների սիրահարվածության 7 նշանները՝
1. Սիրահարված աղջիկը մոռացկոտ է: Եթե նրան դուք ինչ-որ բան եք ասել, ապա նա կարող է այդ մասին շատ շուտ մոռանալ, քանի որ նա միայն մեկի մասին է մտածում:
2. Եթե աղջիկը հայելու առջև շատ ժամանակ է անցկացնում, ապա դա ևս փաստում է, որ նրա սրտում ինչ-որ մեկը կա: Բացի այդ նրանք սկսում են հայելու առջև խոսել, ծիծաղել և այլ փորձություններ անել՝ տեսնելով իրենց մոտ ինչպես է դա ստացվում:
3. Սիրահարված աղջիկները անհամբեր են: Եթե ինչ-որ բան են ձեռնարկում, ապա պետք է շտապ այն անել: Հատկապես, երբ հարցը առնչվում է իր սիրելիին:
4. Սիրահարված աղջիկը իր ընկերուհիններից անընդհատ հարցնում է. «Ինչպիսին է այսօր արտաքինս» կամ «Իմ քալվածքը գեղեցիկ է» և նմանատիպ շատ ու շատ հարցեր:
5. Սիրահարված աղջիկը ավելի շատ է ցանկանում տան աշխատանքներով զբաղվել: Եթե սովորական ժամանակ նա հոգնած է լինում, ապա սիրահարված ժամանակ, աղջիկը պատրաստ է լվանալ անգամ մաքուր հագուստը:
6. Սիրահարված աղջիկը սովորականից ավելի շուտ է արթնանում: Նա ցանկանում է ավելի երկար պառկել անկողնում, քանի որ իր կողքին պատկերացնում է սիրելիին:
7. Սիրահարված աղջիկը շատ ինքնավստահ է իրեն դրսևորում:



