Իտալիայում հզոր երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 14-ի (լուսանկարներ)
ФОТОՎերջին տվյալներով Իտալիայում առնվազն 14 մարդ է զոհվել հզոր երկրաշարժի հետեւանքով, որը գրանցվել է երկրի կենտրոնական մասում, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել վեց զոհվածների մասին:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Ակումոլի քաղաքում զոհվել է ոչ թե մեկ, այլ առնվազն վեց մարդ, եւս երկուսը զոհվել են Արկուատա դել Տրոնտոյում ու հինգն էլ ՝ Ամատրիչում: Բացի դրանից Պեսկարա դել Տրոնտո քաղաքում մի երեխա է զոհվել, նրա ծնողները փլատակների տակ են մնացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
6:00 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, ըստ սեյսմոլոգների տվյալների, տեղի է ունեցել ժամը 03:36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը Ակումոլի քաղաքի մոտ է՝ 4 կմ խորության վրա
Երկրորդ ցնցումը՝ 5.4 մագնիտուդով, գրանցվել էր Ումբրիա շրջանում 04:34-ին: Ցնցումներ են զգացվել նաեւ կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում Հռոմում ու Բոլոնյայում: Ըստ ստացվող տվյալների, փլուզումներ են եղել առնվազն երեք նահանգներում՝ Ասկոլի Պիչենո, Ֆերմո ու Մաչերատա: