Քլոե Քարդաշյանը վաճառքի է դրել իր հագուստները
ФОТОՔլոե Քարդաշյանը որոշել է համատեղել հաճելին օգտակարի հետ։
32-ամյա գեղեցկուհին երկուշաբթի դասավորել է իր ընդարձակ (կասկած չկա) զգեստապահարանը եւ մի կողմ դրել այն զգեստները, որոնք չնայած հայտնի բրենդների արտադրանք են, սակայն արդեն դուրս են մնացել Քլոեի նախընտրելի հագուստների շարքից։
Այսպիսով, հեռուստաաստղը որոշել է վաճառքի դնել դրանք՝ ոչ միայն նոր զգեստների համար տեղ ապահովելու, այլեւ գումար վաստակելու համար։
«Դասավորեցի իմ զգեստապահարանը եւ հիմա իմ հագուստներից մի կտոր կարող եք ունենալ նաեւ դուք»,- Instagram-ում հայտնել է հայուհին՝ նշելով այն առցանց կայքը, որտեղից կարելի է գնումներ կատարել։
Daily Mail-ի փոխանցմամբ կրտսեր Քարդաշյանի հագուստներն ու աքսեսուարները գնելու ցանկություն ունեցողների թիվն այնքան մեծ է եղել, որ գրեթե բոլորն արդեն վաճառվել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոե Քարդաշյանն իր կայքում պատմել էր քաղցկեղի մասին: Ռեալիթի-շոուի 32-ամյա աստղը նշել էր, որ իր մոտ հիվանդությունն ախտորոշել են շատ վաղ փուլում:
«Մեջքիս խալ կար, որը, պարզվեց, չարորակ է: Մեջքիցս 20 սմ մաշկ հեռացրեցին: Սարսափելի ցավոտ էր»,- պատմել էր Քլոեն: