Թուրքիայում բախումներում եւս 5 զինվոր է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում թուրքական զինվորականների դեմ հարձակման արդյունքում սպանվել են 5 զինծառայողներ:
Այս մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական կայքը:
Նախնական տվյալներով` միջադեպի հետեւում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այսօր նվազագույնը երեք զինծառայողներ են սպանվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հանգստավայրերում անհայտ անձանց կողմից հարձակման արդյունքում:
Ըստ գործակալության` զինված մարդիկ գրոհել են Բելբիդի ավանի շրջանում զինվորականներով ավտոմեքենայի վրա: Զինծառայողները սպանվել են փոխհրաձգության ժամանակ:
Որեւէ խմբավորում դեռեւս իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



