Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Վերջին 500 տարիների ընթացքում ստեղծված 5 հետաքրքիր կրոններ

ЛАЙФ

BlogNews.am- ը  գրում է.

Աշխարհի բնակչության մեծ մասը (բացառությամբ 16.3 տոկոսի) որևէ կրոնի հետևորդ է։ Աշխարհում ամենատարածված կրոններն են քրիստոնեությունը (31.5%), իսլամը (23.2%) և հինդուիզմը (15%)։ Մեզնից շատերը ծանոթ են այս ազդեցիկ կրոններին, որոնք դարերի պատմություն ունեն, սակայն կան նաև բազմաթիվ նոր հավատքներ, որոնք ի հայտ են եկել վերջին 500 տարիների ընթացքում, և որոնցից շատերի հետևորդները փոքր, սակայն հզոր բանակ ունեն Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում։

 5  Ուիկկա

Իր ապակենտրոնացված կառուցվածքի ու գաղտնի իրականացվող ծիսակարգերի ու ավանդույթների պատճառով Ուիկկա կրոնը հաճախ սխալ է ընկալվում։ Պաշտոնապես այն սկիզբ է առել Անգլիայում 20-րդ դարի առաջին կեսին ու ներկայացվել հասարակությանը 1950-ականների կեսերին՝ Ջերալդ Գարդների աշխատանքների միջոցով։ «Կախարդության իմաստը» գրքում բացատրվում է, որ ավելի «ուղղափառ» ուիկկաները հայտնի են որպես «Բրիտանական ավանդական Ուիկկա»: Նրանք հետևում են Գարդների նախնական գրվածքներին և միմիայն Ուիկկա տերմինն օգտագործում իրենք իրենց դիմելու համար և, որպես կանոն, այլ ավանդություններ չեն ընդունում։ Ուիկկայի հետևորդները երկատված են և պաշտում են ինչպես Աստծու, այնպես էլ Աստվածուհու։ Ուիկկաների ծիսական արարողությունները կենտրոնացած են լուսնի փուլերի շուրջ՝ Աստվածուհու համար և արեգակի տոնակատարությունների՝ Աստծու համար։ Ի հակադրություն շատերի պատկերացմանը՝ մոգությունը պարտադիր մաս չի կազմում Ուիկկաների մոտ, ինչևէ, այն հաճախ է օգտագործվում։

 4  Ունիտարյան ունիվերսալիզմ

universal

Ունիտարյան ունիվերսալիզմը յուրահատուկ է նրանով, որ այս կրոնի հետևորդների կրոնական հավատալիքները բազմազան են։ Իրականում բացի նրանից, որ այս կրոնական կազմակերպությունը ստեղծվել է լիբերալ քրիստոնյաների կողմից, ովքեր իրենց հիմնած կրոնի մեջ ներառել են ամենատարբեր կրոնները՝ դաոսականությունից մինչև իսլամ, Ունիտարյան ունիվերսալիզմը միավորում է թեիստներին,  ագնոստիկներին ու աթեիստներին, ովքեր տարված են  «ճշմարտության ու իմաստի ազատ ու պատասխանատու փնտրտուքներով»։

Պաշտոնապես հիմնադրված լինելով 1961թ․-ին՝ Միասնական ունիվերսալիզմի ասոցիացիան 1825թ․-ին հիմնադրված Ամերիկյան ունիտարական ասոցիացիայի և 1866թ․-ին հիմնադրված Ամերիկյան ունիվերսալիստական եկեղեցու միավորման արդյունքն էր։ Հիմնականում ԱՄՆ-ի  տարածքում գործող կրոնական այս կազմակերպության 221,000 անդամներն  Ունիտարյան ունիվերսալիստական ասոցիացիայի անդամներ են, իսկ 800,000-ն Ունիտարյան ունիվերսալիստներ են։

 3  Ռաստաֆարական հավատք

rastafarianism

Միաստված աֆրիկակենտրոն այս կրոնը զարգացել է 1930թ․-ին՝ Եթովպիայի Հայլե Սելասսիե 1-ինի թագադրությունից հետո։ Ռաստաֆարական հավատքը մեծապես ազդվել է աֆրիկյան ժառանգության կողմից։ Արքայի թագադրությունը որպես Քրիստոսի երկրորդ գալուստ ընկալելն ամրապնդեց նրանց կապը թե՛ իրենց ազգայինի և թե՛ քրիստոնեության հետ։ Ռաստաֆարական հավատքի հետևորդները հայտնի են նաև որպես ռաստաներ, ռաստամաններ, տառապյալներ։ Նրանք հավատացած են, որ սևամորթ մարդիկ Աստծո ընտրյալներն են, ովքեր դոմինանտ ազգ չեն միայն սպիտակամորթների ճնշումների ու նրանց կողմից իրենց ստրկացնելու պատճառով։

Չունենալով կրոնական գիրք՝ դրա շատ ավանդույթներ հիմնված են աստվածաշնչյան ուսմունքի վրա և որոշ չափով նման են աբրահամական հավատքին։ Սննդակարգում «ոչ մաքուր» սննդի, ինչպես օրինակ՝ խոզի մսի ու ալկոհոլի սահմանափակումներով այն նման է Ղևտական գրքին, բացառությամբ մարիխուանայի օգտագործման, որը, ըստ նրանց, իրենց մոտեցնում է Ջային կամ Աստծուն, և մարիխուանան նրանք օգտագործում են ծիսական եղանակով։ Այս մասին մանրամասնորեն նկարագրվում է «Գանջա համալիր. Ռաստաֆարի և մարիխուանա» գրքում։ 

 2  Դեիզմ

deism

Դեիզմը ոչ այնքան կրոն է, որքան միաստվածության ընկալման բոլորովին այլ տեսանյուն։ Դեիզմը պաշտպանում է այն տեսակետը, որ մարդու բանականությունն ու պարզ դիտարկումները հաստատում են մեկ Արարչի գոյությունը։ Լուսավորչության դարաշրջանում մեծ տարածում գտնելով փիլիսոփայական մտածողության մեջ՝ Աստծո ընկալումը մեծապես ազդեց ԱՄՆ-ը հիմնադրողների, ինչպես նաև ֆրանսիական կառավարության վրա՝ նրանց մղած հեղափոխությունների ժամանակ։ Դեիզմի հետևորդներն ավելի շատ ընդհանրություններ ունեն միաստված կրոնների հետ, ինչպես հուդայաքրիստոնեական, այնպես էլ դհարմայական կրոնների հետ։ Դեիզմը բաժանված է երկու հիմնական խմբերի՝ դասական և ժամանակակից։ Դասական դեիզմը սառը, իներտ տեսանկյունից է նայում աստծուն, մինչդեռ ժամանակակից դեիզմում Արարիչն ընկալվում է ավելի ջերմ ու միջամտող։

 1  Սիխիզմ

sikhism

Սիխիզմը ծագել է 15-րդ դարում Հնդկաստանի Պունջաբ բնակավայրում Գուրու Նանակի ուսմունքից և ժամանակի ընթացքում դարձել աշխարհի հինգերորդ ամենախոշոր կազմավորված կրոնական կազմակերպությունը, որը մոտավորապես 30 միլիոն հետևորդներ ունի ամբողջ աշխարհում։ Սիխիզմի հետևորդները հավատում են մեկ աստծու գոյությանը (Վհիգուր), ով ներկա է ամենուրեք, անձև է, անժամանակյա ու անտես։

Այս կրոնը կարևորում է մարդկանց միջև հավասարությունն ու ժխտում այն պնդումները, որ դավանանքը, կրոնը կամ սեռը կարող են խտրականության համար հիմք հանդիսանալ։ Գուրու Նանակը առաջինն է այն 11 գուրուներից, ով սիխերին (սիխիզմի հետևորդներ, ովքեր ընկալվում են որպես աշակերտներ) փիլիսոփայության շարք է ուսուցանել, որոնք հիշատակվում են «Սիխիզմ. կրոնը կենտրոնացման մեջ» գրքում, որը հրաշալի կերպով ամփոփում է ուսմունքը մեկ մտքի մեջ. «Ճշմարտության իրականացումն ավելի բարձր է, քան որևէ այլ բան։ Ավելի բարձր է միայն ճշմարտությամբ ապրելը»։

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской чести