ՀՀ դեսպանը հանդիպել է Ինդոնեզիայի կրթության նախարարի հետ
ОБЩЕСТВОԻնդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն օգոստոսի 24-ին հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նասիրի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Կարևորելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև ուսանողների փոխանակմանը, միջգերատեսչական և միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



