Կիեւի մոտ շրջանային վարչակազմի շենքում հզոր պայթյուն է որոտացել
МЕЖДУНАРОДНОЕԿիեւի մոտ Բելոցերկովի շրջանի վարչակազմի շենքում պայթյուն է որոտացել, հաղորդում է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիեւի մարզային վարչության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 25-ին ժամը 04.05-ին Բելոցերկովի շրջանի օպերատիվ-դիսպետչերական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Յարոսլավ Իմաստունի փողոցում շրջանային վարչակազմի շենքի առաջին հարկում անհայտ պայթուցիկ սարք է պայթել»,-ասված է հաղորդագրությունում:
Փրկարարները պարզել են, որ պայթյունից հետո հրդեհ չի առաջացել, սակայն վնասվել են շինության դռներն ու պատուհանները: Նշվում է, որ պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



