Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունն ու շնորհավորանքը Հայկոյին՝ ծննդյան օրվա առթիվ
ФОТОLife.tert.am-ը գրում է.
Երգիչ Հայկոն երեկ կեսգիշերից մինչև այսօր չի դադարում ստանալ հեռախոսազանգեր ու շնորհավորանքներ իր հարազատներից, ծանոթ-անծանոթ մարդկանցից և երկրպագուներից: Որքան էլ, որ տարիները ոչինչ չեն փոխել երգչի արտաքին տեսքի մեջ, այնուամենայնիվ Հայկոն այսօր դարձավ 43 տարեկան:
Տարեդարձը նշելու մանրամասների, անակնկալների և շնորհավորանքների մասին զրուցեցինք Հայկոյի կնոջ՝ երգչուհի-ոճաբան Անահիտ Սիմոնյանի հետ:
«Անսահման երջանիկ եմ, որ Հայկո ունեմ իմ կյանքում: Շնորհավորում եմ ամուսնուս ծննդյան տարեդարձը: Ամեն տարի, ամեն օր համոզվում եմ, որ 6 տարի առաջ կատարել եմ կյանքիս ամենաճիշտ ընտրությունը: Հայկոն միայն լավ ամուսին չէ, այլ լավ ընկեր, լավ հայր, խելացի զրուցակից, ընտանիքի իդեալական մարդ: Հավատացեք, որ ամեն տարի սերս կրկնապատկվում է նրա նկատմամբ: Նրա ամեն քայլ, ժեստ, արարք էլ ավելի է մեծացնում սերս նրա նկատմամբ»,- ասաց Անահիտը:
Անահիտն ասում է, որ Հայկոն շատերի նման առանձնապես չի սիրում իր ծննդյան տարեդարձը տոնել: Անահիտն ամեն ինչ անում է, որ ամուսնու տարեդարձը տոն դառնա: Վերջինս հատուկ պատրաստվել է և վստահ է, որ օրը հաջողվելու է:
«Ժամը 12-ին ես և տղաս գեղեցիկ երգով շնորհավորել ենք մեր հայրիկին, սակայն ամեն ինչ դեռ առջևում է: Հայկոյին այսօր իսկական անակնկալ է սպասվում, սակայն փակագծերը չեմ բացելու: Հայկոյի մտքով չի էլ անցնում, բայց թող սպասի։ Վստահ եմ, որ հաջողվելու է անակնկալս»,- ավելացրեց երգչուհին:
Անահիտ Կասամանյան