Հայկ Մարությանի և Նատաշա Ռուդովայի «հայկական հարսանիքը» Դիլիջանում. Անդրանիկ Հարությունյանը ֆիլմի մանրամասների մասին
ФОТОTert.am Life-ը գրում է.
Հայկ Մարությանը, Հրանտ Թոխատյանը, Անդրանիկ Հարությունյանը, Նատաշա Ռուդովան նկարահանվել են «Счастья! Здоровья!» հայ-ռուսական համատեղ կատագերգական նովելում:
Ֆիլմը բաղկացած է 3 մասից: Նկարահանումներն անցկացվել և անցկացվելու են Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում: Կատակերգական նովելը պատմում է, թե ինչպես են անցնում հարսանիքները տարբեր երկրներում: Հայկական հատվածի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Անդրանիկը ասաց, որ հայկական հատվածի նկարահանումներն ավարտվել են:
«Նկարահանումներն իրականցրել ենք Դիլիջանում 15 օրվա ընթացքում: Ֆիլմի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է, ով մարմնավորում է Արթուրի կերպարը: Վերջինս իր ընկերուհու հետ գալիս է գյուղ և տատիկի հորդորներով գյուղում ամուսնանում է: Արթուն ու իր ընկերուհին այդ հարսանիքը չէին նախատեսել, իսկ ես մարմնավորում եմ Սամվելի կերպարը, ով Արթուրի մանկության ընկերն է: Հենց Սամվելին էլ հարսանիքի քավոր են նշանակում»,- պատմեց Անդրանիկը:
Վերջինիս խոսքով` Սամվելն անհաջողակ գյուղացի է, որը ոչ մի բանի չի հասել: Նա չի կարողանում խոսել ռուսերեն, բայց Նատաշայի հետ ստիպված խոսում է:
«Սամվելի կերպարը, ի տարբերություն Արթուրի ծիծաղելի կերպար է: Արթուրն ավելի լուրջ և հաջողակ է»,- ավելացրեց Անդրանիկը:
Հրանտ Թոխատյանը մարմնավորում է Արթուրի հոր կերպարը:
Նշենք, որ ֆիլմը ռուսալեզու է, նախատեսված ԱՊՀ երկրների կինոթատրոններում ցուցադրելու համար: Պրեմիերան նախատեսված է այս աշնանը կամ հաջորդ գարնանը՝ Ռուսաստանում: Հայստանում նկարահանված ֆիլմի հատվածի տևողությունը 25-30 րոպե է:
Մելինե Տոնոյան