Ամերիկյան Ինդիանա նահանգում ավերիչ տորնադո է տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԵրեք ուժեղ տորնադո է տեղի ունեցել ԱՄՆ Ինդիանա նահանգի կենտրոնական մասում, որի հետեւանքով լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, շուրջ 15-20 մարդ է տուժել, հաղորդում է CNN-ը:
Նահանգի ոստիկանության տվյալներով, տուժածները Հուարդի շրջանի բնակիչներ են: «Արձնագրված վնասվածքներն այս պահին թեթեւ են, նրանց մեծ մասը թռչող առարկաների հարվածների արդյունք է»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Քոքոմոյի քաղաքապետ Գրեգ Գուդնայթը հայտնել է, որ աղետը «լուրջ վնաս է հասցրել ունեցվածքին»:
«Ես գտնվում եմ բնակելի թաղամասում, այստեղ ավերված են բազմաթիվ տանիքներ, կոտրվել են ապակիներ, չկա էլեկտրականություն: Սա զգալի վնաս է: Այս պահին ես տեսնում եմ 50 վնասված տուն, եւ մենք դեռ շարունակում ենք ստուգել»,-ասել է նա:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



