Կանադայի իշխանությունները խնդրել են ամերիկացիներին երկիր զենք չբերել
МЕЖДУНАРОДНОЕԿանադայի կառավարությունը դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով երկիր մուտք գործելիս իրենց հետ զենք չբերել, հաղորդում է The Telegraph-ը:
«Մենք հետեւողականորեն խնդրում ենք ձեզ զենքը թողնել տանը, եթե պատրաստվում եք ճանապարհորդել Կանադայում կամ Կանադայի տարածքով անցնել: Եթե դուք այնուամենայնիվ ուզում եք ճանապարհորդել հրազենով, ապա այն պետք է հայտարարագրել հենց առաջին անցակետում»,-ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ այդ խնդրանքը պայմանավորված է նրանով, որ հաճախակի են դարձել ամերիկացիների կողմից արգելված զենք Կանադայի տարածք անցկացնելու փորձերը:
Կանադայում եւ ԱՄՆ-ում զենք կրելու վերաբերյալ օրենքները շատ տաբեր են: Եթե ամերիկացիներն իրավունք ունեն հասարակական վայրերում զենք կրել, ապա կանադացիներին դրա համար պետք է համապատասխան թույլտվություն ստանալ:
1
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
2
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
4
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
5
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»



