Ջենիֆեր Լոպեսն ու Կասպեր Սմարթը բաժանվել են
ФОТОԴե, սա առաջին անգամ չէ, դրա համար էլ դրան հավատալը դժվար է: Ամեն անգամ, երբ Ջեյ Լոն որեւէ նոր նախագիծ է ծրագրում, երգչուհին լրացուցիչ փիառի համար «բաժանվում է» Կասպեր Սմարթից:
People-ը հայտնում է, որ 47-ամյա Ջեյ Լոն ու 29-ամյա Կասպեր Սմարթը բաժանվել են՝ նշելով, որ այդ տեղեկությունը հաստատել են զույգի ներկայացուցիչները:
«Նրանք բաժանվել ենք մի քանի շաբաթ առաջ: Բաժանումը դրամատիկ չի եղել, Ջենիֆերն ու Կասպերը առաջվա պես լավ հարաբերություններ ունեն: Պարզապես նրանց սիրային կապն ավարտվել է: Նրանք որոշել են ընկերներ մնալ»,- պարզաբանել են իրավիճակը մոտ կանգնած աղբյուրները:
Հիշեցնենք, որ երգչուհին ու պարողը սկսել էին հանդիպել 2011-ին Լոպեսի ու Մարկ էնթոնիի ամուսնալուծությունից հետո:
Ի դեպ TMZ–ն էլ իր հերթին հայտնում է, որ զույգի ներկայացուցիչները ուրիշ բան են հայտնել, ու որ երգչուհին ու պարողը ամենեւին էլ չեն բաժանվել: