Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Քանյե Ուեսթի Yeezy մանկական մարզակոշիկները
ФОТОՔանյե Ուեսթի եւ հանրահայտ Adidas սպորտային բրենդի համագործակցության արդյունքում ծնված Yeezy Boost 350 մարզակոշիկները ամենապահանջվածն են ամբողջ աշխարհում. մարդիկ անգամ նախօրոք են գրանցվում դրանք գնելու համար։
Պարզվում է, շուտով մանուկները նույնպես կարող են ունենալ Yeezy մարզակոշիկներ, քանզի ռեփերը նաեւ մանկական շարք է պատրաստվում թողարկել։ Բնականաբար, ռեփերի նոր արտադրանքը գովազդելու էին Քարդաշյան քույրերը։ Քիմը եւ Քորթնին արդեն «լծվել» են այդ գործին։
Նշենք, որ մանկական Yeezy մարզակոշիկները վաճառվելու են 130 դոլարով։
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերը՝ Քայլի եւ Քենդալ Ջեներները, հայտնել էինմարզակոշիկների նոր հավաքածու թողարկելու մասին՝ հրապարակելով առաջին նմուշների լուսանկարը։ Աղջիկների նոր արտադրանքը Քանյե Ուեսթի Yeezy boost 350 մարզակոշիկի փոքր-ինչ փոփոխված տարբերակն է։
Փաստորեն, մրցակցությունն ավելի է թեժանում ընտանիքում։
Աղբյուրը՝ Daily Mail