Երկքաղաքացիություն ստանալիս այլևս պարտադիր չի լինի հայտնել ոստիկանությանը
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության ներկայացրած նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով հայտնելու պահանջն ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերն ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվել է ընդամենը 1 անձ»,- ասաց նա:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...
3
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
4
ВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживания
5
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...



