Դեսպան Մկրտչյանը և Լիբանանի Արդարադատության խորհրդի նախագահը կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը
ПОЛИТИКАԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը օգոստոսի 25-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Վերաքննիչ դատարանի առաջին նախագահ, Արդարադատության խորհրդի նախագահ Ժան Դաուդ Ֆահեդի հետ:
Զրույցի ընթացքում ժան Ֆահեդը դեսպանին ներկայացրեց Լիբանանի դատական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև այլ երկրների հետ համագործակցության փորձը և աշխարհագրությունը:
Դեսպան Մկրտչյանն իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստանի դատական համակարգին և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Կողմերը կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը և դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումը ու ամրապնդումը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



