Ռոնալդու․ Առանց թիմակիցներիս այս մրցանակը չէի ստանա
СПОРТԱրդեն տեղեկացրել ենք, որ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է Եվրոպայի 2015-16թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Ռոնալդուն նշել է, որ առանց թիմակիցների նման հաջողության չէր հասնի։
«Ցանկանում եմ ընդգծել Պորտուգալիայի հավաքականի հանգամանքը, չէ՞ որ մենք առաջին անգամ դարձանք Եվրոպայի չեմպիոն։ Այդ հաղթանակը տարբերվում էր Չեմպիոնների լիգայի հաղթանակից։ Հավաքականի հետ տիտղոս նվաճելն իմ կարիերայի գագաթնակետն էր։
Մրցանակը ստանում եմ առաջնահերթ թիմակիցներիս շնորհիվ։ Ինքս էլ տքնաջան աշխատում եմ, սակայն առանց նրանց նման հաջողության հնարավոր չէ հասնել։ Շնորհակալ եմ «Ռեալում» և Պորտուգալիայի հավաքականում իմ թիմակիցներին»,-ասել է Ռոնալդուն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



