Խիստ լարված իրավիճակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ.«Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի` մականունը Ապարիկ և Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է: Այստեղ Վարդևան Գրիգորյանի կողմնակիցները ցուցադրական հավաքներ և աղմկոտ ակցիաներ են կազմակերպել: Բալասանյանի կողմնակիցները փորձել են կարգի հրավիրել, ինչն էլ վեճի պատճառ է դարձել: Բարեբախտաբար, այս անգամ բանն արյան չի հասել, բայց, ըստ ամենայնի, նման լուրեր Գյումրիից դեռ պետք է սպասենք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



