Իտալիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 267-ի
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 267-ի: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրապարակել Է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:
Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:
Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
В приграничных сёлах Армении закрывают школы
2
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



