Շողեր Թովմասյանը` Գրիշա Աղախանյանին հանդիպելու եւ մասնագիտական նոր հաջողությունների մասին
ФОТОNEWS.am STYLE-ը գրում է.
Գրիշա Աղախանյանի գեղեցկուհի կինը` Շողեր Թովմասյանը, մանագիտությամբ դերասանուհի է: Սակայն շուտով Շողերը կստանա եւս մեկ մասնագիտություն: Սեպտեմբերից դերասանուհին շարունակելու է ուսումը Բժշկական համալսարանում: Բոլորովին վերջերս Շողերը սկսեց հանդես գալ նաեւ որպես դիմահարդար:
Մասնագհիտական հաջողությունների եւ անձնական կյանքի մասին զրուցեցինք դերասանուհու հետ:
-Շողեր, եթե չեմ սխալվում, նշել էիք, որ Ձեր մանկության երազանքըբժիշկ դառնալն էր. ինչպե՞ս ստացվեց, որ ընդունվեցիք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ:
-Բժշկությունն ինչ-ինչ պատճառներով շարունակական բնույթ չկրեց: Թատերական ընդունվեցի, որովհետեւ սիրում եմ եւ կինոն, եւ թատրոնը, եւ իմ վարպետին` Նիկոլայ Ծատուրյանին:
-Գիտեմ, որ սեպտեմբերից պետք է հաճախեք Բժշկականհամալսարան: Ստացվո՞ւմ է իրականացնել այդ երազանքը:
-Այո, Բժշկական համալսարանում ուսումս շարունակելու եմ սեպտեմբերի 1-ից: Ընթացքում հասկացա, որ արհեստն ու արվեստը համատեղելի են ու փոխարինում են մեկը մյուսին:
-Ձեր էջում տեսնում եմ նաեւ, որ հանդես եք գալիս որպեսդիմահարդար: Վաղո՞ւց եք զբաղվում այդ մասնագիտությամբ:
-Դիմահարդարումն էլ է արվեստ եւ արհեստ: Իմ կարծիքով յուրաքանչյուր կին պետք է տիրապետի գեղեցիկ դիմահարդարմանը: Մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ դրանով: Մեծ հաճույքով եմ դա անում, քանի որ սիրում եմ գեղեցկությունը: Առանձնապես ժամանակ չի հերիքում, որպեսզի դիմահարդարմամբ գումար վաստակեմ: Դա անում եմ զուտ ինքս ինձ համար, բայց եթե լինում է ժամանակ, սիրով աշխատում եմ:
-Շողեր, համոզված եմ` շատերին կհետաքրքրի` ինչպե՞ս եքծանոթացել Ձեր ամուսնու` Գրիշա Աղախանյանի հետ:
-Գրիշայի հետ ծանոթացել եմ նկարահանման հրապարակում:
-Կբնութագրե՞ք` ինչպիսի ամուսին եւ հայր է նա:
-Նա շատ լավ հայր է: Մինչեւ մեր երեխայի ծնվելը ես տեսել էի, թե ինչպիսի լավ եւ հոգատար հարաբերությունների մեջ է նա իր մեծ որդու հետ: Երբեք մտավախություն չի եղել, թե նա ինչպիսի հայր կլինի: Մեր տղան փոքր է, երկու տարեկան: Նրա հանդեպ սերն ու հոգատարությունը լրիվ այլ կերպ է արտահայտում` ավելի մեղմ եւ համբերատար: Մեկ-մեկ ասում եմ. «Գրիշ, ջղայնացիր…», բայց նա դա չի անում, հետո հասկանում եմ, թե ինչու… Գրիշան նաեւ լավ ամուսին է` բարի, լավ ու հանդուրժող անձնավորություն: Բոլորս էլ ունենք մեր թերությունները, բայց դա հասկանալ եւ զսպել է պետք:
-Ի՞նչ ընտանեկան եւ անհատական երազանքներ ունեք:
-Երազաում եմ, որ լինենք առողջ, իսկ երկիրը` խաղաղ…
-Առաջիկայում հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք հեռուստաէկրաններին`որպես դերասանուհի:
-Այո, նոր հրավեր ունեմ, շուտով կսկսենք նկարահանումները, բայց դեռ չեմ կարող բացել փակագծերը…
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Շողեր Թովմասյանի Facebook-ի էջից