Ավոկադո․ կախարդական միրգ երիտասարդ մաշկ ունենալու համար
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ավոկադոն համարվում է երիտասարդության միրգ։ Այն հագեցած է առողջ ճարպերով ու մոտ 20 օգտակար հանային նյութերով ու վիտամիններով։ Ավոկադոն կարող է լինել առողջ սննդակարգի անբաժան մասը։
Ավոկադոն նաև շատ օգտակար է մաշկի համար։ Այն պարունակում է A, E, D, B1, B2, K, PP վիտամիններ ու ճարպային թթուներ, որոնք մաշկի խնամքի համար հիասքանչ են։ Ավոկադոն մաշկին հաղորդում է առողջ ու գեղեցիկ տեսք։
Ավոկադոյի յուղը շատ օգտակար է ծերացման դեմ պայքարում, այն շատ հեշտությամբ ներծծվում է մաշկի կողմից և կարող է օգտագործվել յուրաքանչյուր տեսակի մաշկի դեպքում։
Այն կարող է օգտագործվել նաև աչքերի շուրջ և կոպերի մաշկի խոնավեցման ու սնուցման համար, քանի որ այս հատվածն է առավել հակված կնճիռների առաջացման։
Ինչպե՞ս օգտագործել ավոկադոն.
Ավոկադոյի յուղը, ինչպես ցանկացած խոնավեցնող միջոց, կարելի է բամբակով քսել մաշկին և մատներով կատարել նուրբ մերսումներ։ Այն կարելի է օգտագործել օրվա ընթացքում, սակայն առավել օգտակար է այն քսել երեկոյան՝ քնելուց առաջ և լվացվել առավոտյան։
Ավոկադոյի յուղը գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի այն լինի մաքուր յուղը, որը պարունակում է ամբողջ վիտամինները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



