Այս ամառվա 5 ամենանորաձև գույները
ЛАЙФ|
2015 թվականի ամառն այլևս իրականություն է: Աշխատանքային հոգսերը թոթափելու և հանգստանալու ամենալավ տարբերակներից մեկն էլ զգեստապահարանը թարմացնելն է: Նորաձևության առաջատարներն առանձնացնում են այս ամառվա գույները, իսկ մենք դրանք ներկայացնում ենք ձեր դատին: Այս սեզոնի համար մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել ոչ նեոնային` բնականին մոտ գույներ: Առաջին հորիզոնականում է մուգ կարմիրը: Հիանալի է, եթե դուք նախընտրում եք լինել նկատելի: Կարմիրը կօգնի Ձեզ այդ հարցում: Այն ագրեսիվ և կրքոտ գույն է և հիանալի է երեկոյան հանդիպումների համար:
Հաջորդ գույնը, որն առաջարկում են դիզայներները, և այս ամառ պարտադիր է ունենալ զգեստապահարանում, կապույտն է: Այս ամառ նորաձև են համարվում կապույտի բոլոր երանգները` սկսած եթերային երկնագույնից մինչև մուգ, առատ կապույտը:
Դեղինն այս ամառ շատ ակտուալ է, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս այն համադրել հանգիստ գույների հետ, ինչպես` սևի կամ երկնագույնի:
Նախորդ սեզոնների առաջատար գույնը` վարդագույնը, դեռ պահպանում է իր դիրքերը: Այս ամառ ևս այն շատ հարմար կլինի, միայն թե՝ ոչ նեոնային երանգներով: Մասնագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել, ինչպես առանձին, այնպես էլ զուգորդելով սպիտակի հետ:
Այս ամռանը շատ նորաձև է համարվում նաև վառ կանաչ գույնը: Ավելի նորաձև են համարվում կանաչի զմրուխտային երանգները: Շատ լավ կլինի, եթե դրանք համադրվեն սպիտակի հետ: Ընտրել պիտակ կամ էմոտիկոն Արուսիկ Տիգրանյան
|







