Բակո Սահակյանն այցելել է Ալաշան տեղամասում բնակվող թալիշցիներին
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած եւ այնտեղ հաստատված թալիշցիների հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ դրանց բարելավմանը վերաբերող հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավորն առկա խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



