Ջենիֆեր Լոպեսի առաջին գրառումը բաժանումից հետո
ФОТОԱշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի եւ հայտնի պարող Կասպեր Սմարթի բաժանումը, կարծես, իրականություն է։ Չնայած սա զույգի առաջին «բաժանումը» չէ (երբ Ջեյ Լոն որեւէ նոր նախագիծ է ծրագրում, երգչուհին լրացուցիչ փիառի համար «խզում է հարաբերությունները» Կասպեր Սմարթի հետ)՝ հավանաբար այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է։
Արդեն հայտնի է զույգի վիճաբանության պատճառը, պապարացիները հասցրել են լուսանկարել, թե ինչպես է 47-ամյա գեղեցկուհին ժպտադեմ գնում իր գործերով, իսկ ահա Սմարթը տխուր շրջում միայնակ։
Բայց երեւում է, Ջեյ Լոն ոչ միայն ցանկանում է ցուցադրել, որ իր կյանքում ամեն ինչ կարգին է, այլեւ փորձում է խորհուրդներ տալ սիրահարներին։ Ջեյ Լոն բաժանումից հետո նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում, որն ասես կոչ լինի՝ «Պաշտպանիր սիրտդ»։
Նշենք, որ լուսանկարն արված է «Կապույտի երանգները» սերիալի նկարահանումների ժամանակ։ Ֆիլմում 47-ամյա գեղեցկուհին ոստիկանի դեր է խաղում: