Բանգլադեշի անվտանգության ուժերը 4 գրոհային են վնասազերծել
МЕЖДУНАРОДНОЕԲանգլադեշի անվտանգության ուժերը 4 գրոհայինի են վնասազերծել, որոնք մասնակցել են հուլիսի սկզբին Դաքքայում սրճարանի գրոհին, որի հետեւանքով 22 մարդ էր զոհվել, հայտնում է Reuters-ը: Սպանված գրոհայինների թվում է եղել ծագումով Բանգլադեշից Կանադայի քաղաքացի Թամիմ Ահմեդ Չոուդհուրին, որին իշխանությունները համարում են սրճարանի ահաբեկչության կազմակերպիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին զինված մարդկանց խումբը Բանգլադեշի մայրաքաղաքում հարձակվել էր արտասահմանցիների շրջանում հայտնի ռեստորանի վրա: Գրոհին զոհ էր գնացել 22 մարդ, մոտ 40-ը վիրավորվել էր: Բացի այդ, պատանդներին ազատելու գործողության ընթացքում զոհվել էին երկու ոստիկան: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



