Ի՞նչ սնունդ կարելի է պատվիրել 30$-ով տարբեր երկրներում
ЛАЙФԱյսօր մենք ձեզ կծանոթացննք, թե աշխարհի տարբեր ծայրերում ի՞նչ կարելի է համտեսել 30$-ով: Հավելենք, որ մենք ներկայացնում ենք այն սնունդը, որը մատուցվում է միջին դասի ռեստորաններում:
-
Շվեյցարիա
Շվեյցարիան Եվրոպայի ամենաթանկարժեք երկրներից է: 30$-ով դուք կարող եք նման համեստ ընթրիք ունենալ, որը հենց ազգային խոհանոցից է: Իսկ ավելի հագեցնող ընթրիք ունենալու համար կարող եք փորձել ուտեստներ իտալական, կամ չինական խոհանոցից:
-
Ճապոնիա
Խոհարարական տուրիզմը ծաղկում է Ճապոնիայում, քանի որ այստեղ սնունդը կծու չէ և ընդունելի է թե՛ Արևելքից և թե՛ Արևմուտքից եկող զբոսաշրջիկների կողմից: Իհարկե, ամենահայտնի խոհանոցը տեղի ծովային մթերքներն են: -
Իտալիա
Իտալական խոհանոցը աշխարհի լավագույնն է համարվում, սակայն ոչ փորձառու զբոսաշրջիկները կդժվարանան գտնել այնպիսի ռեստորան, որտեղ հնարավոր կլինի մատչելի գներով ընթրել: Տեղի տրատորիաները, օստերիաները և պիցերիաները իսկական գուրմանների դրախտն է: Այստեղ կարելի է ոչ միայն ավանդական իտալական ուտեստներ համտեսել, այլ նաև կարելի վայելել տնական գինի:
-
Կանադա
Դժվար է խոսել կանադական խոհանոցի մասին, քանի որ այն տարբեր խոհանոցների խառնուրդ է, որոնք իրենց հետ աշխարհի տարբեր ծայրերից բերել են Կանադա ներգաղթածները: Մեծ և փոքր քաղաքներում սննդի գների տարբերությունն ահռելի է: Լուսանկարներում այն սնունդն է, որ կարելի է 30$-ով պատվիրել կանադական փոքրիկ քաղաքի համեստ ռեստորանում: -
Ֆրանսիա
Ազգային խոհանոցի առումով Ֆրանսիան ամենանուրբն է: Գները կախված են ռեստորանի գտնվելու վայրից և մակարդակից: Սա ընթրիք է, որ կարելի է 30$-ով պատվիրել բավականին լավ ռեստորանում, որը, սակայն, քաղաքի կենտրոնից շատ հեռու է գտնվում: Իհարկե, գինին պետք է անպակաս լինի: -
Իսպանիա
Իսպանիայում 30$-ով կարելիա է շատ հագեցած ընթրիք ունենալ էժան ռեստորանում: Կարող եք նաև փորձել ավանդական իսպանական ուտեստներ տեղի պատրաստված գինով: -
Ջամայկա
Ջամայկայի խոհանոցը ոչ միայն էկզոտիկ և յուրահատուկ է, այլ նաև բավականին մատչելի է գնի առումով: Միջին դասի ռեստորաններում կարելի է լուսանկարում ցուցադրվածի նման ընթրիք պատվիրել ծովային մթերքով, որը եվրոպական ռեստորաններում կրկնակի գին կունենար: -
Ավստրալիա
Գրեթե բոլոր ավստրալական ռեստորաններում էլ կարող եք շատ հագեցած ընթրիք ունենալ 30$-ով: Շատ ռեստորաններ ալկոհոլ վաճառելու թույլտվություն չունեն, ուստի դուք կարող եք ձեզ հետ ալկոհոլային խմիչքներ տանել: -
Հունաստան
Հունաստանն ամենահաճելի խոհանոցներից մեկն ունի աշխարհում: Տեղի ռեստորանները կարող են հիացնել ձեզ իրենց բավականին ցածր գներով : Գները հատկապես ցածր են հարավային շրջաններում և այն վայրերում, որտեղ զբոսաշրջիկներն ավելի քիչ են: -
Մեքսիկա
Մեքսիկայի մատչելի ռեստորանները բավականին տարբերվում են եվրոպականներից: Օրինակ՝ 30$-ով այստեղ կարելի է պատվիրել ամենահայտնի կծու ուտեստները: -
Հնդկաստան
Ռեստորանի ամենաճիշտ ընտրությունը Հնդկաստանում տեղական ռեստորաններն են, քանի որ այդտեղ ուտեստներն ավելի պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում են գտնվում:
Այնուամենայնիվ, նույնիսկ ամենաթանկարժեք ռեստորանները բավականին մատչելի գներ ունեն: 30$-ով այստեղ կարելի է մի քանի հոգու համար ընթրիք պատվիրել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: