Լիբիայի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով տասնյակ միգրանտներ են խեղդվել
ОБЩЕСТВОՓրկարարները շարունակում են Լիբիայի ափերի մոտ միգրանտների փրկությանն ուղղված գործողությունը, որտեղ առնվազն երկու նավ է կործանվել, հաղորդում է BBC-ն:
Առաջին նավում եղել է մոտ 50 մարդ, երկրորդում`400: Տեղացիներից մեկն ասել է, որ նավում եղել են Սիրիայի, Բանգլադեշի և մի շարք աֆրիկյան երկրների քաղաքացիներ:
Մոտ 200 մարմին հայտնաբերվել է լիբիական առափնյա պահակախմբի կողմից` Զուվարա քաղաքից 1 կմ հեռավորության վրա, գրում է The Guardian-ը:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցչի խոսքով փրկվել է 110 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի ափերի մոտ նաբաբեկության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



