Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 290-ի
МЕЖДУНАРОДНОЕՆախորդ շաբաթ կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Նման տվյալներ է հրապարակել Քաղաքացիական պաշտպանության վարչությունը: Մահացածների մեծ մասը Ամատրիչե քաղաքից են, որտեղ շաբաթ օրը եղել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան:
Բուժօգնություն է հատկացվել մոտ 400 մարդու: Վրանային քաղաքներում տեղակայվել է 2444 մարդ, որոնք զրկվել են տնից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ասկոլի Պիչենոյում սկսվել է աղետի 35 զոհերի հուղարկավորությունը` պետության ղեկավարի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ներառյալ`երկրի վարչապետ Մատեո Ռենցին:
Հիշեցնենք, որ 6.0 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, այնուհետև հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



