Աշխարհի ամենաաղքատ նախագահը (լուսանկարներ)
ЛАЙФԼուսանկարում պատկերված մարդը երրորդ աշխարհի երկրների աղքատ քաղաքացի չէ, այլ Լատինական Ամերիկայի ամենազարգացած պետություններից մեկի նախագահն է իր տան խոհանոցում:
Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկայի կենսակերպը շեշտակիորեն տարբերվում է մյուս քաղաքական առաջնորդների կենսակերպից: 78-ամյա Էլ Պեպեն (այդպես են նախագահին անվանում տեղացի բնակիչները) իր ողջ նախագահական աշխատավարձն օգտագործում է բարեգործության համար, ինչի արդյունքում էլ նա ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ և ամենաշռայլ նախագահը: Նախագահի աշխատավարձը կազմում է ամսական 263 000 ուրուգվայական պեսո` ինչը մոտ 13 000 ԱՄՆ դոլար է: Նախագահն իրեն է վերցնում միայն 26 300 պեսո (1384 դոլար), իսկ մնացածը ծախսում է բարեգործության համար:

Նախագահը հրաժարվել է իր դղյակից և ապրում է հասարակ գյուղական մի տան մեջ, որտեղ անգամ ջուր չկա: Ջուրը նախագահը վերցնում է տան բակում գտնվող ջրհորից: Ուրուգվայի առաջին տիկնոջ հետ միասին նախագահն աշխատում է իր տան պարտեզում` ծաղիկներ է աճեցնում: Խոսե Ալբերտո Մուխիկան եղել է պարտիզանական շարժման մասնակից, մի քանի անգամ վիրավոր է եղել և 14 տարի անց է կացրել ռազմական բանտերում: Ուրուգվայի նախագահի ամենաթանկարժեք գնումը նախագահության ընթացքում 1987թ.-ի արտադրության «Ֆոլցվագեն Ժուկ» ավտոմեքենան է, որի արժեքը 1945 դոլար է:




