Հնդկաստանի եւ Պակիստանի ԶՈւ միջեւ հրաձգությունից խաղաղ բնակիչներ են զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վերահսկողության գծում փոխհրաձգության պատճառով Պակիստանի Սիալքոթ շրջանում խաղաղ բնակիչներ են մահացել։ Ինչպես փոխանցում է պակիստանական DAWN թերթը, զոհվել է առնվազն 7 մարդ։ Չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով Պակիստանի անվտանգության ուժերի ներկայացուցչին, հայտնում է 9 զոհի եւ 50 վիրավորի մասին։
Հնդկական IANS, գործակալության տվյալներով՝ հնդկական կողմն ունի 3 զոհ եւ 9 վիրավոր։
Հրաձգությունը սկսվել էր օգոստոսի 28-ի վաղ առավոտյան։ Հրաձգությունից տուժել են գյուղերի բնակիչների անասունները, ավերվել է մի քանի տուն։
Միջադեպի համար երկու կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
3
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
4
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



