Երևանի Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաբաջանյան փողոցում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մարշալ Բաբաջանայան փողոցում՝ «Ռոսգազպլյուս» գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf 3» մակնիշի 15 oo 487 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Ն.) և «Honda» մակնիշի մոտոցիկլետը (պ/հ չի հաջողվել պարզել, վարորդ՝ 1994 թ. Դ. Ա.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Դ. Ա.-ն հոսպիտալացվել է Սբ Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



