Կառնուտի ջրամբարն ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրամբարը. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 1969 թ. ծնված Ա. Բ.-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



