Ֆրանցիսկոս պապը կայցելի Իտալիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ
ОБЩЕСТВОՀռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է այցելել երկրաշարժից տուժած Իտալիայի շրջաններ եւ «եղբայրաբար, հայրաբար գրկել իր քույրերին եւ եղբայրներին»: ԸստՏԱՍՍ-ի՝ այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների համար կիրակնօրյա քարոզի ընթացքում:
Քահանայապետը աղոթք է հղել առ Աստված՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր փրկարարներին, զինվորականներին եւ կամավորներին, որոնք օգնության են հասել տուժածներին:
6.0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են օգոստոսի 24-ի վաղ առավոտյան, որոնց հետեւել են 5.4 մագնիտուդով երկրորդ ցնցումն ու հզոր հետցնցումներ:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել 294 մարդ, 688 տուժած կա: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



