Շոտլանդիայում օդաչուներ են ձերբակալվել. մտադիր էին հարբած վիճակում չվերթ իրականացնել
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիայի ոստիկանությունն ամերիկյան United Airlines ավիաընկերության երկու օդաչուների է ձերբակալել, որոնք պատրաստվում էին հարբած վիճակում Գլազգո-Նյուարք (Նյու Ջերսի նահանգ) չվերթն իրականացնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Press Association գործակալությունը:
Օդանավակայանի սպասարկող անձնակազմը կասկածել է, որ 35 եւ 45 տարեկան օդաչուները ոչ սթափ վիճակում են: United Airlines-ը հաստատել է նրանց ձերբակալության մասին լուրը՝ հավելելով, որ նրանց հեռացրել է մասնագիտական պարտականությունների կատարումից:
Շոտլանդիայից ԱՄՆ էր պատրաստվում ուղեւորվել 141 մարդ: Օդանավը Գլազգոյի օդանավակայանից մեկնել է անձնակազմը փոխելուց հետո:
Ակնկալվում է, որ օգոստոսի 29-ին մեղադրյալները կկանգնեն Փեյսլի քաղաքի դատարանի առջեւ:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



